Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսական աճը դրական փոփոխություններ չի ապահովել

Տնտեսություն
sergey-bagratyan

 7.5 տոկոս տնտեսական աճը ներառական չէ, այն չի արտացոլում  քաղաքացու խնդիրը եւ չկա հիմնավորում, որ այդ աճը կապահովի աշխատատեղերի ստեղծում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Ենթադրենք իսկապես ունենք ավել տնտեսական աճ, սա նշանակում է, որ բյուջեում պետք է լիներ 100 մլրդ դրամի լրացուցիչ եկամուտ: Եթե այդ գումարը կա, ապա անապահով ընտանիքների նպաստը պետք է բարձրանար կամ թոշակներն ավելանար: Ի վերջո,  այդ տնտեսական աճը պետք է ներգաղթ ապահովեր, բայց մեզ մոտ մարդկային եւ ֆինանսական կապիտալի արտահոսք է»: Սերգեյ Բագրատյանը համոզված է, որ մեր տնտեսության մեջ ներդրումներ չկան, արտագաղթը շարունակվում է եւ քաղաքացու կյանքում փոփոխությունները բացասական միտում են արձանագրում: «Հիմա քաղաքացին առաջին անհրաժեշտության ապրանքներն ավելի  թանկ գնով է ձեռք բերում:  Սա նշանակում է, որ այդ տնտեսական աճը ռեալ  սեկտորում տեղի չի ունեցել»: Սերգեյ Բագրատյանն ավելացրեց, որ փորձելու են վերլուծություն  անել եւ ներկայացնել քաղաքացիներին, թե ինչու գրանցված տնտեսական աճն  իրենց վրա դրական ազդեցություն չի ունեցել: