A
A
Նոր ավիափոխադրող` Հայաստանի երկնքում (տեսանյութ)
Նոր ավիափոխադրող Հայաստանի երկնքում. ռուսական Red Wings ընկերությունը մարտի 14- ից թռիչքներ է իրականացնում Մոսկվա- Երևան- Մոսկվա ուղղությամբ, ըստ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կլյուչարեվի Red Wings -ի գլխավոր առանձնահատկությունը գին- որակ հարաբերակցությունն է և բարձրակարգ սպասարկումը. «Մենք մեզ low cost փոխադրող չենք կարող անվանել, մենք հիբրիդային փոխադրող ենք, մեր աշխատանքում կան տարրեր low cost կոնցեպցիայից, սակագների հարցում առաջարկում ենք բազմազան ճկուն պայմաններ» : Արդեն ապրիլի 3-ից թռիչքները կիրականացվեն շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ, ինչպես նշում է ընկերության գլխավոր տնօրենը Red Wings- ը կարող է հայերի համար դեպի եվրոպա տրանզիտ փոխադրող դառնալ: Թռիչքներն իրականացվում են Airbus A320 իքնաթիռներով .