Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը Թբիլիսիում միայն դրամական պարգեւի արժանացավ

Սպորտ
a1chess-woman

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում ավարտվեց կանանց արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը:   Հինգ շախմատիստուհիներ 11 հնարավորից վաստակելով 8-ական միավոր, բաժանեցին 1-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն հռչակվեց գերմանացի Էլիզաբեթ Պաեցը: Մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրին ռուսաստանցի Անաստասյա Բոդնարուկը եւ ուկրաինացի Աննա Մուզիչուկը:      Հայաստանի երեք ներկայացուցիչներից լավագույն արդյունք գրանցեց Լիլիթ Մկրտչյանը, որը 7 միավորով զբաղեցրեց 14-րդ տեղը: Նա վստակեց 150 եվրո պարգեւ: Մարիա Կուրսովան վեց միավորով առաջնությունն ավարտեց 33-րդ հորիզոնականում: Իսկ ահա մրցաշարը վստահ մեկնարկած Մարիա Գեւորգյանն (4 հաղթանակ 5 տուրում), այսօր շատ անհաջող հանդես եկավ, վեց պարտիայում կրեց չորս պարտություն եւ վաստակած 5,5 միավորով բավարարվեց 35-րդ տեղով: