Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՈՄՍ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ

Մշակույթ

Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի նախաձեռնած «21-ի հեռանկարներ» 8-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում միայն մեկ համերգով` ապրիլի 29-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա իսրայելցի աշխարհահռչակ թավջութակահար Միշա Մայսկին:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ նա կկատարի Անտոնին Դվորժակի Թավջութակի կոնցերտը:

ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդվարդ Թոփչյանը մտահոգություն այսօր մտահոգություն է հայտնել,, որ նման մեծության երաժիշտի այցը հայաստանյան որեւէ լրատվամիջոցի կողմից չի լուսաբանվում: «Համերգին մնացել է 4 օր, սակայն տոմսեր գրեթե չեն վաճառվել: Մենք միշտ գոռում են, թե մշակութային ժողովուրդ ենք, բայց Երեւանում նման երաժիշտների համերգները, ցավոք, անցնում են կիսադատարկ դահլիճներում»,- նշեց նա:

Էդուարդ Թոփչյանի խոսքերով, եթե այսպես շարունակվի, ապա աշխարհահռչակ երաժիշտները կհրաժարվեն համերգներով հանդես գալ Երեւանում: