Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը զորակցում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
raffi

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամանել էր ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը։ «Ազատության» հետ զրույցում վերջինս նշեց. «Բարին եմ մաղթում, սա նոր սկիզբ է։ Իրեն համար նոր հնարավորություն է երկիրը փոխելու։ Նա հնարավոր է երկխոսի իշխանության և  ընդդիմության միջև։ Ամեն դեպքում մեկ հոգով մեր երկրիը չի փոխվելու։ Արմեն Սարգսյանը ունի փորձ, պետական փորձ, դիվանագիտական փորձառություն, կարող է դա ի նպաստ օգտագործել պետության։ Ես հույս ունեմ, որ ինքը երբևէ չի զղջա իր արածի համար, հույս ունեմ, որ մինչև իր պաշտոնավարման ավարտը իր փափուկ խոսքով և դիվանագիտությամբ մի բան փոխի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատության» տնօրեն Հրայր Թամրազյանին։ Նա նաև ավելացրեց, որ զորակցում է Նիկոլ Փաշինյանին։ Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը հրավիրված են միայն լրատվամիջոցների տնօրենները և լուսաբանելու հնարավորություն ունեն միայն նրանք։ Լրագրողներ ներկա չեն գտնվելու արարողությանը։