Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրա Մովսիսյանը կարմիր քարտ է ստացել (տեսանյութ)

Սպորտ
4-3

Յուրա Մովսիսյանի նորամուտը Շվեդիայի ֆուտբոլի բարձրագույն լիգայում այնքան էլ հաջող չդասավորվեց: Շվեդական «Յուրգորդեն» տեղափոխված մեր ֆուտբոլիստն այսօր մասնակցել է ԱԻԿ-ի հետ արտագնա խաղին: Նա փոխարինման է մտել 76-րդ րոպեին, իսկ խաղի ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Յուրա Մովսիսյանն անմիջական կարմիր քարտով հեռացվել է դաշտից: Այդպիսով, մեր ֆուտբոլիստը մեխանիկորեն բաց կթողնի ապրիլի 18-ին նախատեսված առաջնության հաջորդ հանդիպումը: Սակայն հնարավոր է «Յուրգորդենը» բողոքարկի այդ կարմիր քարտը: