«Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը եզրափակվեց Նիկոլ Փաշինայնի ելույթով (տեսանյութ)
20.58 Գյումրիի Վարդանանց հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը եզրափակվեց Նիկոլ Փաշինայնի ելույթով։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ ժողովուրդը հաղթել է․
«Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդն այլևս երբեք չի պարտվելու, որևէ կասկած չկա, որ այս հզոր ժողովուրդը հաղթելու է ղարաբաղյան հակամարտությունում, հաղթելու է կառուպցիային, աղքատությանը, հաղթանակներ է տանելու տնտեսության բնագավառներում, կասեցնելու է արտագաղթը»։
Նիկոլ Փաշինյանը պնդեց ՝ հաղթանակն ամրագրելու համար ժողովրդի թեկնածում պիտի վարչապետ դառնա
«Եթե իմանամ որ կա մեկ այլ ճանապարհ, որ չի կոտրելու հաղթանակը, ես նույն պահին կհրաժարվեմ այս հայտարարությունից, բայց քաղաքական դրությունն ինձ ստիպում է մտածել, որ այլ տարբերակ չկա»։
Ըստ պատգամավորի քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է բացատրել Կարեն Կարապետյանին, որ նա չի կարող դառնալ վարչապետ
«Թող մեկը պատմի Կարեն Կարապետյանին, թե մեզ ինչպես էին դիմավորում։ Վարչապետ դառնալով նա իրեն կհռչակի ժողովդրի թշնամի»։
Փաշինյանի խոսքվ իշխանությունները ժամանկ վրա են խաղում
«մի քանի րոպե էլ եք ձգձգելու, բայց ձեր եզրափակիչ սուլիչը հնչելու է շատ շուտով»։
Շարժման առաջնորդն անդրադարձավ այն խոսակցություններին, որ հակառուսական տրամարդություններ կլինեն․
«Մենք մեր երկրի թշնամին չենք, որ մեր երկիրը տանենք արկածախնդիր ճանապարհով, մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռեվերսներ չեն լինելու, մենք չենք ասում, որ պիտի դուրս գանք ՀԱՊԿ-ից, որովհետև դա բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից, մենք կաշխատենք, որ այդ կազմակերպությունն ավելի արդյունավետ լինի, Հայաստանը հավատարիմ կմնա ստանձնած բոլոր պարտավորվածություններին»։
Պատգմավորն ընդգծեց՝ և արևմուտի և Ռուսաստանի հետ հարաբերությունները պիտի անթերի լինեն։
Փաշինյանը նշեց, որ քաղաքացիներն իր համար չէ, որ փողոց են դուրս գալիս․
«Դուրս են գալիս իրենց իրավունքների և արժանապատվության համար, ես չէ, որ պիտի նշանակվեմ վարչապետ, այլ դուք, իմ կյանքի միակ նպատակը եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակը, ևս ես պարտավորվել եմ, որ ոչինչ չեմ խնայի, նույնիսկ կյանքս չեմ խնայի դրա համար»։
Ելույթի վերջին մասում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հետագա քայլերին, վաղը հանրահավաք է լինելու Վանաձորում, ապրիլի 29-ից քաղաքացիական անհնազանդության գործողությունները վերսկսվելու են։ Պատգավորը կոչ արեց մայիսի մեկին վաղ առավոտից հեղեղել մայրաքաղաքի փողոցները։
Ավանդույթի համաձայն պատգամավորն առաջարկեց հանրահավաքի մասնակիցներին երթ անցկացնել։
20:18 Գյումրեցիներին խոսք ունի փոխանցելու ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը․
«Ես շատ անգամներ եմ ասյտեղ եղել, բայց այսքան գյումրեցու մի տեղում չեմ տեսել, որ շնորհակալություն հայտնեմ ձեր թասիբի համար։ Դուք արդեն երկար տարիներ պայքարի մեջ եք և երբեք չեք ընկճվել, այսօր դուք կանգնած եք հրապարակում ու պայքարում ենք նամուսի ու թասիբի համար»։
Սասուն Միքայելյանն բոլորին կոչ է անում գալ մայրաքաղաք․
«Ով հնարավորություն չունի, թող ոտքով գա Երևան»։
20:10 Վարդանանց հրապարակում է նաև հայտնի դերասան Հայկ Մարությանը․«Ապրիլի քսաներեքին հայ ժողովուրդը տարավ անհավանական և աննախադեպ հաղթանակ, որպիսզի այդ հաղթանակը լինի վերջնական մենք պիտի մի քայլ էլ անենք, պիտի անցկացնենք ազատ ու թափանցիկ ընտրություններ, դրա համար վարչապետի պաշտոնում պիտի լինի մեր ժողովրդական թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը»
Դերասանը շեշտում է, ընդդիմադիր պատգամավորը վայելում է ժողովրդի վստահությունը։
20:05 Հավաքվածներին խոսք ուղղեց նաև Արսինե Խանջյանը․«Շնորհավորում եմ, դուք մեզ համոզել եք, որ սփյուռքի պիտի մասնակցի Հայաստանի կյանքին, մենք միշտ ձեր թիկունքում ենք, դուք դրոշմեցիք անկախության իմաստը մեր ազգի մեջ, խարդախությունն է իշխում երկրում, դուք հաղթահարեցիք այն, Նիկոլ Փաշինյանը ձեզ ուղղություն տվեց, ես ուզում եմ շնորհավորել նրան, որ ժողովրդին արթնացրեց»
19.40 «Մենք ֆոբիաներ չունենք, ուժեղները միայն սիրում են» Դավիդ ՍանասարյանԳյումրու Վարդանանց հրապարակում քիչ առաջ մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնության հերթական հանրահավաքը, հավաքվածները ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ողջունեցին «Նիկոլ վարչապետ» և «ողջույն Նիկոլ» վանկարկումներով, նրանց հանդիպումը պատգավորի հետ սպասվածից գրեթե մեկ ու կես ժամ ավելի ուշ կայացավ։ Վարդանանց հրապարակում է նաև Արսինե Խանջյանը։
Հանրահավաքի բացման խոսքը «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանինն էր, որն էլ հավաքվածներին ողջունելով առաջին ելույթի համար խոսափոխը փոխանցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գևորգ Լոռեցյանին․
«Շիրակի մարզը ամենաաղքատն է Հայաստանում, Շիրակի մարզում կա քսաներկու հազարից ավելի գործազուրկ, մարդիկ մինչև կոկորդ հոգնել են իշխանություններից, ժամանակն է իշխանությունը վերցնել մեր ձեռքը»։
Հաջորդ ելույթը «Քայլ արա» նախաձեռնության անդամ Դավիդ Սանասարյանինն էր․
«Հանցավոր ռեժիմը հասկանալով, որ այլ տարբերակ չունի, փորձում է կեղծ ինֆորմացիա տարածել մեր մասին, թե մենք ռուսաֆոբ ենք, սիրելիներս, մենք ֆոբիաներ չունենք, ուժեղները միայն սիրում են»։
.......................... Գյումրու Վարդանանց հրապարակում բարձր երաժշտություն է։ Հանրահավաքին մասնացողների թիվը գնալով ավելանում է։ ժամը 17.30-ի դրությամբ արդեն բավական մարդ կա։ Հարթակում հանրահավաքի կազմակերպիչները երբեմն փորձեր են անում, թե ինչպես կողջունեն Նիկոլ Փաշինյանին։ Հավաքվածները ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում են, թե ուր է հասել պարոն Փաշինյանը։ Նրանց տեղեկացնում են, որ Փաշինյանի ավտոերթը պարտադիր կանգառներով է գալից, քանի որ համայնքների բնակիչները առանց նրան ողջունելու թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը։ «Իմ քայլը» նախաձեռնության ավտոերթը այս պահին հասել է Գյումրի, որտեղ մի քանի րոպեից կմեկնարկի հանրահավաքը։ Իդեպ մեքենաների վրա են փակցված ժողովրդական խաղաղ անհնազանդության շարժման ժամանակ հնչած բոլոր կարգախոսները, ինչպես նաև հնչում է շարժման հիմնը հանդիսացած «Իմ քայլը» երգը։