Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ Մամուլի կենտրոնը հերքում է Կուտոյանի՝ պաշտոնը թողնելու տեղեկությունը

Քաղաքականություն
kutoyan

 ՀՀ ազգային անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնը հերքում է տեղեկությունն այն մասին, թե ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը կենտրոնական ապարատի աշխատակիցների համար կազմակերպել է հրաժեշտի միջոցառում՝ իր կողմից պաշտոնը թողնելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի խնդրանքով պարզաբանելով past.am կայքում անանուն աղբյուրներին հղմամբ տեղ գտած տեղեկությունն այդ մասին ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը նշեց. «Հրապարակված տեղեկությունն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: ԱԱԾ տնօրենին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը»: