Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Սերժ Թանկյանը  ժամանեց Հայաստան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
MHM01r21821

Սերժ Թանկյանը ժամանեց Հայաստան։ Աշխարհահռչակ ռոք System of a Down խմբի երգչին սպասում էին հարյուրավոր երկրպագուներ։ Նիկոլ Փաշինյանը օդանավակայանում դիմավորեց Թանկյանին և նրանք երկուսով դուրս եկան ողջունելու քաղաքացիներին։ Մարդկանց բազմությունն այնքան շատ էր, որ Նիկոլ Փաշինյանը և Սերժ Թանկյանը մոտ մեկ ժամ ոտքով քայլեցին. նրանց համար Արգավանդի բնակչները հյուրասիրություն էին պատրաստել:  Մեծ դժվարությամբ կարողացան նստել ավտոմեքենա եւ ճանապարհի մի մասը արդեն շարունակեցին մեքենաներով։ Նրանք ուղևորվեցին Հանրապետության հրապարակ։ System of a Down խմբի մենակատար, աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանը  մասնակցեց Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին: «Շատ հուզված եմ ձեր ընդունելությունից: Դուք ստեղծում եք հայ ազգի պարծանքին արժանի հայրենիք: Ողջ աշխարհը մեզ է նայում որպես դրական օրինակ»,- շեշտեց Թանկյանը: Նրա խոսքով՝ տարիներ շարունակ հայ ժողովրդին ճանաչում էին Ցեղասպանությամբ ու երկրաշարժով, իսկ այս շարժումով հայ ժողովրդի վարկանիշը բարձրացվում է: «Սիրո ուժն է, որ հաղթահարում է բոլոր այլ ուժերը: Լիովին հպարտանում եմ ձեր կողքին կանգնելով: Խոնարհվելով ձեր առջև՝ եկել եմ ձեզ աջակցելու կառուցելու համար մեր երազանքների հայրենիք: Հիմա սկսվում են համբերության ժամանակը: Պետք է շարունակենք բարեփոխումներով, ներդրումներով»,-ասաց իր ելույթում աշխարհահռչակ երգիչը: Նիկոլ Փաշինյանն էլ, ելույթ ունենալով հրապարակում, նշեց, որ լրացել է վարչապետի ընտրությունների երկրորդ փուլի համար առաջադրման ժամկետը: «Առաջադրված է ձեր առաջադրած թեկնածուն: Պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ կողմ քվեարկելու են ՀՅԴ-ն, «Ելքը», «Ծառուկյան» դաշինքը և Հանրապետական խմբակցության մի շարք պատգամավորներ, այսինքն՝ ունենք 95 տոկոս հավանականություն, որ վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ: Հայաստանի ժողովրդին ուրախությունը, երջանկությունն ու հզորությունը այլևս երբեք չպետք է պակասի»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:  Նա նաև տեղեկացրեց, որ օդանավակայանից հրապարակ գալու ճանապարհին համոզում էր Սերժ Թանկյանին մշտական բնակություն հաստատել Հայաստանում, իսկ վերջինս խոստացել է մտածել այդ մասին: [caption id="attachment_1615774" align="alignright" width="700"] Leader of the opposition and candidate for the post of the RA Prime Minister Nikol Pashinyan welcomes Serj Tankian at the 'Zvartnots' international airport of Armenia on 07 May, 2018[/caption]