Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿՈՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈւՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ

Մշակույթ

Միջազգային բուքմեյքերական կազմակերպությունները սկսել են խաղադրույք ընդունել, թե ով կդառա «Եվրոտեսիլ-2007»-ի հաղթող: Հայաստանը այս տարի ներակայացնելու է 2006թ. Հայաստանի լավագույն երգիչ ճանաչված Հայկոն: Սակայն մասնագետների կարծիքով Հայկոն չի կարող հաղթել «Եվրատեսիլում»: Համենայնդեպս բուքմեյքերները նրա հաղթանակի համար սահմանել են անվանական 50 գործակից: Ի դեպ, բուքմեյքերները հաշվի չեն առել նաեւ այն հանգամանքը, որ Հայկոն ելույթ է ունենալու միանգամից եզրափակիչում:

Ֆավորիտը, ըստ բուքմեյքերների, Շվեյցարիան է, որի հաղթանակի համար սահմանվել է 4.70 գործակից: Բարձր են գնահատվում նաեւ Շվեդիայի, Բելառուսի, Սերբիայի, Բուլղարիայի, Կիպրոսի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հնարավորությունները:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2007»-ի կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 12-ին: