ՄԵԿ ԵՐԹ ԳՅՈՒՄՐԻԻ ՏԱՐԲԵՐ ՏԵՂԵՐԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի երկրապահ կամավորականների միության անդամները եւ Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք Մարմաշենի վանքի համալիրում նշեցին հաղթանակի հոբելյանական տարեթիվը: Հայրենական եւ Ղարաբաղյան պատերազմի վետերաններն այս օրը միասնական տոնախմբությամբ են նշում:
Շուշվա հաղթանակը եզակի էր հայոց պատմության նորագույն ժամանակահատվածում: Այն ձեռք բերվեց ժողովրդի գերլարման արդյունքում ու դարձավ պատմական մի աննախադեպ իրողություն, որ մեր բնակերտվածքի լավագույն բնութագիը դարձավ: Մարմաշենի վանքային համալիրը մարդաշատ էր: Եկել էին մարդիկ, ովքեր իրենց խոնարհումն էին մատուցում հերոսների հիշատակին, եւ ովքեր Շուշվա առումը բաղձալի երազանքից կարողացան պատմական իրողության վերածել: «Մայիս ամիսը մեր հաղթանակների ամիսն է Շուշիի հաղթանակը մեր պատմության հերոսական էջերից է: Մենք հպարտանում ենք այդ էջով»,- ասում է ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի փոխնախագահ Միքայել Վարդանյանը:
ՀՅԴ 15 հազար անդամներ եւ համակիրներ Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ Գյումրիի տարբեր հատվածներում կազմակերպել էին խաղաղ երթ: Այն միաժամանակ մեկնարկեց քաղաքի գրեթե բոլոր կողմերից: Բազմամարդ երթն ավարտվեց Գյումրու կենտրոնական հրապարակում: Այն եզրափակվեց համերգային ծրագրով՝ հայտնի հայ երգիչների մասնակցությամբ: «Այս երթն իր նպատակն ունի: Այսօր Շուշիի ազատագրման 15 ամյակն է, ինչպես նաեւ քարոզարշավի նպատակով այսօր դաշնակցությունը կազմակերպել է Գյումրիում մեծ հանրահավաք: Խնդիր ունենք ժողովրդին, ազգաբնակչությանը բացատրելու մեր նպատակները, մեր ծրագրերը՝ ավելի գլոբալ իմաստով»,- նշեց ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի անդամ Արամ Հակոբյանը:
«Մեր հին ընկերը դաշնակցությունն է» վերտառությամբ ցուցապաստառներով ու կարմիր դրոշներով զինված երթի մասնակիցները Գյումրու Անի թղամասից շարժվելով միացան նախ Սախարովի հրապարակում, ապա՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցում սպասող իրենց ընկերներին: Ցուցարարների մի խումբ էլ երթը սկսեցին Մարմարաշենի խճուղու խաչմերուկից: «Օգտվելով առիթից շնորհավորում եմ բոլոր իմ զինակիցներին, մեր հայրենակիցներին՝ նման փառավոր օր նշելու համար, Շուշիին, որը երբեւէ չի գրավվել թշնամու կողմից: Հայ ազգը, միայն մեր զինվորն իր բնօրրանը մտավ: Փառք մեր ազատամարտիկներին, փառք մեր նահատակներին: Եւ Շուշիով, վստահ եմ ունենալու ենք նորանոր հաջողություններ»,- նշեց երթին մասնակցող Ռոմիկ Մանուկյանը:
Ցուցարարներին ուղեկցում էին ՀՅԴ դրոշներ պարզած մոտոցիկլավարները: Շուրջ 300 մետր երկարությամբ ձգվող երթն ավարտվեց Գյումրու կենտրոնական հրապարակում:
«Ցայգ» ՀԸ
Գյումրի