A
A
«Սասնա ծռեր»-ին բեռնատար տրամադրելու մեջ մեղադրվողը կմնա կալանքի տակ
«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանը կմնա կալանքի տակ։ Քիչ առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը վերացնելու կամ ստորագրությունը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Խաչատուր Գիչյանը առողջական խնդիրներ ունի եւ անազատության մեջ գտնվելու ընթացքում ենթարկվել է սրտի վիրահատության: