Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշխատանքից վերադարձող գազելի մեջ կռացած կանայք էլ մեր մշակույթի հարցերից  են» (տեսանյութ)

Մշակույթ
nikol1-4

Ճարտարապետներ, կինոգործիչներ, երաժիշտներ. հնագետներ, նկարիչներ և պարուսույցներ։ Ներկայացվող հարցերը՝ պատմական հուշարձանների պահպանությունից , մինչև կիսադատարկ համերգասրահներ ու զինանշանի փոփոխություն։ Արվեստի որոշ այրերի ցանկությունն էլ գովեստի խոսքեր շռայլելն էր նորանշանակ վարչապետին, որն այսօր հանդիպեց մշակույթի գործիչների հետ։ «Մեր հանդիպումը պրակտիկ պետք է լինի, քննարկման թեման մեր քաղաքացիների մշակութային կյանքի ապահովումը։ Ինչպես որ այսօր բոլորը գիտեն, որ չի կարելի ապրել առանց լվացվելու, այնպես էլ մշակույթը պետք է դառնա մարդկանց կենցաղի  մի մասը։ Մշակույթը  պետք է լինի ոչ թե պարտադրանք, այլ ապրելակերպ։ Աշխատանքից վերադարձող գազելի մեջ կռացած կանայք էլ մեր մշակույթի հարցերից  են», -ասաց պարոն Փաշինյանը։ Լինելու է արդյոք մշակութային հեղափոխություն հարցին, վարչապետը պատասխանեց, որ այս հեղափոխությունը հենց մշակութային հեղափոխություն էր։ Գրողը պետք է գտնի իր ընթերցողին, թատրոնը՝ իր հանդիսատեսին, և մեջբերեց Վահրամ Փափազյանի խոսքերը «Ամեն սև բան Օթելլո չի և բեմում տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ արվեստ է»։ Կան կուտակված բազմաթիվ խնդիրներ, կան հրատապ լուծում պահանջող հարցեր, սակայն հենց դրա համար էլ  կա մշակույթի նոր նախարար, և բացի քննադատություններից, հիշենք, որ Հայաստանում այսօր կա մշակույթ, որ ստեղծվում են արժեքներ։ Կարևորը կարողանալ դաստիարակել կրթված սերունդ և կոռուպցիայից զերծ հասարակություն։