Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չի բացառվում, որ գյուղմթերքը թանկանա

Կարևոր լուրեր Տնտեսություն
f5742aff575b5c_5742aff575b93.thumb_

Խոշոր սուպերմարկետային ցանցներում ԱԱԾ ստուգումներից հետո հայտնաբերված հարկային չարաշահումներից հետո, երբ 20 տոկոսի փոխարեն վճարվել է 5 տոկոս հարկ, չի բացառվում, որ գյուղմթերքը թանկանա: «Կարո՞ղ եք պնդել, որ գյուղմթերքի գնի վրա ազդող միակ գործոնը հարկն է, եթե այո, ապա ՝ այո, կարող է։ Բայց դա միակ գործոնը չէ, որը կանխորոշում է գնի փոփոխությունը։ Կարող է բերել, կարող է չբերել`կախված է նրանից, թե մնացած գործոններն ինչ ազդեցություն կունենան»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Սիթի»-ն մենակ չէ, շուկան է իր գինը պայմանավորում»,- ավելացրեց Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:             Ատոմ Ջանջուղազյանը չբացառեց, որ ի սկզբանե ՊԵԿ-ի հետ պայմանավորվածություն եղել է 2 տոկոս հարկելու, սակայն զուտ փաստաթղթավորման առումով։ Ինչ վերաբերում է գյուղացիների վարկային պատմություններին, ապա Գյուղատնտեսության նախարարը չբացառեց, որ դրանք հնարավոր է սրբագրվեն: Այդպիսով նախարարությունը կարձագանքի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին. «Վարկերը ներելու մասին խոսք չի եղել. վարչապետի հանձնարարականը հստակ վերաբերել է տույժերին ու տուգանքներին: Ընդհանուր առմամբ 190 մլրդ դրամ է գյուղատնտեսական պարտավորությունները, սակայն թե որքան են կազմել տույժ ու տուգանքները, չեմ կարող ասել, սակայն պետք է այնպես անենք, որ մարդկանց այդ բեռից ազատենք»:               ՀՀ 11 մարզից Կառավարության առաջիկա նիստում կհաստատվի 6-ի դեպքում կնշանակվեն նոր մարզպետներ, որոնցից երկուսը ՀՅԴ, մյուսները՝ ՔՊԿ-ից՝ հաշվի առնելով նրանց արժանիքները: Նախարարի խոսքով՝ կլինեն նաեւ «Ծառուկյան» դաշինքից: «Ցուցանիշը որոշում է ժողովուրդը: Այլեւս չի լինելու Հայաստանում, որ ինչ-որ մեկը ինչքան ուզի`այնքան խփի: Նման բան այլեւս Հայաստանում բացառվում է: Եվ մենք, մեր հնարավոր բոլոր միջոցներով, պիտի ամեն ինչ անենք, որ ապագա խորհրդարանական ընտրությունները հասցնենք այն փուլին, որ առաջին անգամ Հայաստանում`1996 թվականից հետո, լինեն ազատ-արդար ընտրություններ», նշեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:             Բնապահպանության նախարարն էլ հակադարձում է բնապահպանների մեղադրանքներին, թե ինքը հանքարդյունաբերության ջատագով է: Նրան քննադատում են, որ կողմ է Ամուլսարի հանքի շահագործմանը: «Ես երբեւէ կողմ չեմ եղել, ես ասում եմ, որ կա օրենսդրություն, ընթացակարգեր: Իսկ դեմ կամ կողմ, իհարկե, շատ կլինեն, քանի որ բնական ռեսուրսների ոլորտում կան բազմապիսի շահեր, մարդիկ, կարծիքներ, բնասերներ եւ բնականաբար, այդ ամեն ինչը պետք է լիներ», ասաց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:             Ըստ նրա՝ հանքարդյունաբերության նման ծավալները ճիշտ չեն, իսկ Ամուլսարի  շահագործումը, նախարարի վստահեցմամբ, եղել է համայնքի՝ ժամանակին տված համաձայնության հիման վրա: