Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ռեստորանները կաշխատեն նոր ավտոմատացված ծրագրով (տեսանյութ)

Տնտեսություն
expo

Պանիր, գինի, սպասքի պարագաներ. սա ապրանքների միայն մի մասն է, որը ներկայացված էր հյուրանոցային, ռեստորանային եւ առեւտրի մասնագիտացված էքսպոյին: Իրաքահայ Պերճ Թուֆենկջյանն արդեն 12 տարի է ինչ  ապրում է Հայաստանում: Մեկ ամիս առաջ որոշեց  ռեստորանային բիզնեսով զբաղվել: Մենյուն կազմելիս գնային քաղաքականության վրա շատ մեծ ուշադրություն են դարձրել:  «Մեզ մոտ գները բարձր չեն, գնային առումով այն մրցակցային է այլ ռեստորանների հետ»: «Պոստերը» մասնագիտացված ծրագիր է ռեստորանների, սրճարանների համար: Այն օգտագործում են աշխարհի ավելի քան 53 երկրում, արդեն նաեւ Հայաստանում: Պոստեր ընկերության Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Մաթեւոսյանը նշում է.   «Այն հեշտացնում է ռեստորանների աշխատանքը: Աշխարհի ցանկացած կետից հնարավոր կլինի այս ծրագրի միջոցով օնլայն հետեւել ռեստորանի աշխատանքին»: Ժամանակակից աշխարհում նույնիսկ բիզնեսն է ավտոմատացվում:  «Այսօր ցանկացած կազմակերպություն կարող է վաճառքի հետ կապված խնդիր ունենեալ: Մեր առաջարկած ծրագրով վաճառքի բաժնի մասնագետները ունենում են ժամանակ ճիշտ կազմակերպել իրենց բիզնեսը», ասում է Արման Մաթեւոսյանը: Իսկ Ամո-Սիառեմ համակարգը կօգնի թիրախավորել ճիշտ հաճախորդների:  «Շատ կազմակերպություններ կարող են ձեզ զանգել եւ անհանգստացնել: Մեր համակարգի պարագայում դա բացառվում է»: Հավելենք, որ ցուցահանդեսին ներկա էր ավելի քան 500 ընկերության  ներկայացուցիչ: