«Երջանկություն բառի տակ ի՞նչ ծանրաբեռնվածություն եք դնում» (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր նոր Կառավարության ծրագրի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելով` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հետաքրքրվեց. «Երջանկություն բառի տակ ի՞նչ ծանրաբեռնվածություն եք դնում։ Ես, օրինակ, հասկանում եմ` դրա համար պետք է խելքի պակաս լինի։ Ֆանտաստիկ գրողները, որ ուզում են զոմբիացնել, ասում են` մենք ձեզ երջանիկ կդարձնենք»: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանհ կոչ արեց դիտել ապրիլի 23-ի կադրերը, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. «Ես նոր եմ տեսնում այդ կադրերը։ Նայեք նաեւ, թե ինչ է տեղի ունենում մայիսի 2-ին ու մայիսի 8-ին ու կտեսնեք երջանիկ մարդկանց։ Երջանկությունը միայն անձնական հարթություն չէ, այլ այն, որ քաղաքացին զգում է, որ իր ձայնը ինչ-որ բան է փոխում երկրում»։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանն իր հերթին հետաքրքվեց` արդյոք Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը չի կարեւորո՞ւմ կանանց դերակատարությունը կառավարման գործում։ «Մենք մի քիչ ամաչում ենք, որ կանանց քիչ ենք ներգրավել նոր Կառավարության կազմում։ Շատ արագ չենք կարողացել մեծ ու էական փոփոխություններ անել այդ հավասարակշռության մեջ»: