Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու փոքր, բայց հպարտ երկրների հանդիպումը՝ «Երևանյան հեռանկարներում»

Մշակույթ
hamerg1

«Երևանյան հեռանկարների»  գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի խոսքով, արդեն 19-րդ անգամ անցկացվող փառատոնը ինչպես միշտ թռիչքների մեջ է, իսկ այժմ, երբ գտնվում է վարչապետի բարձր հովանու ներքո ակնկալում են արձանագրել  տիեզերական թռիչքներ։ Այսօր «Երևանյան հեռանկարների» հյուրն է Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը իր մեծանուն դիրիժոր Նեեմե Յարվիի ղեկավարությամբ։ Բարոկկոյից մինչև ժամանակակից երաժշտության նվագացանկ ունեցող նվագախումբը այս համերգին  կներկայանա հայ-էստոնական ծրագրով։ Նվագախմբի տնօրենի խոսքով, այս տարի շատ են շրջագայել։ Բայց այս համերգը իրենց համար իրոք յուրահատուկ է և այն բացառիկ դեպքերից, երբ բոլոր երաժիշտները միաձայն ցանկացան գալ Հայաստան։ Նվագախումբը 30 տարի առաջ է եղել Հայաստանում և դեռ կան երաժիշտներ, որ հիշում են այն հյուրախաղերը»։ Հայաստանի մասին իր ջերմ հիշողություններով կիսվեց նաև Նեեմե Յարվին։ Դիրիժորը խոսեց նաև Կոնստանտին Օրբելյանի հետ կապված իր ջերմ հիշողություններից։ Օրբելյանին գիտեր դեռ Ամերիկայից, որպես հիանալի դաշնակահար և առաջին ձայնագրությունները միասին են կատարել և անչափ ուրախ է, որ այսօր հանդիպելու են։ Համերգը նվիրված է Հայաստանի և Էստոնիայի Հանրապետությունների 100-ամյա հոբելյանին և այս առիթով Երևանում է գտնվում Էստոնիայի մշակույթի նախարարը։ Համերգի կազմակերպիչների խոսքով սա երկու փոքր, բայց հպարտ երկրների հանդիպում է։