Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՊԱՏՌՎԱԾ ԷԻՆ

Մարզեր

Թիվ 33 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Հովհաննես Մարգարյանը ԸԸՀ էր ներկայացրել 46 դիմում- բողոք՝ 23 տեղամասերում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու նպատակով:

Այսօր առավոտվանից ԸԸՀ-ի անդամների եւ բողոքարկողի մասնակցությամբ սկսվեց մեծամասնականի ծրարների եւ քվեաթերթիկների վերահաշվարկումը:

Որպես բողոքարկման հիմք Մարգարյանն ընդունում է ընտրությունների օրը մի շարք տեղամասերում տեղի ունեցած օրինախախտումները:Ըստ Հովհաննես Մարգարյանի` դրանցից է օրինակ մինչ քաղաքացու քվեարկություն կատարելը անվան դիմաց ստորագրած լինելը կամ մինչ քվեատուփը բացելը հանձնաժողովի անդամներին տրամադրված մասնակիցների թիվը արդեն ԸԸՀ-ի կողմից արձանագրված թվերին չհամապատասխանելը:

Կատարված օրնախախտումների մասին փաստում են նաեւ մի շարք տեղամասերի հանձնաժողովների անդամները, այս դեպքում` 33/52 տեղամասի հանձնաժողովի անդամ Հենրիկ Այվազյանը:Ըստ նրա` «կային նշանակումներ կանաչ գույնի գրիչով:Միանգամից նստարանի մոտ են ընտրել»:

Հենրիկ Այվազյանի վստահեցմամբ, տեղամասի հանձնաժողովի նախագահը տեղի ունեցածի մասին տեղեկացվել է , սակայն քայլեր չի ձեռնարկել: Ըստ բողաքարկող կողմի` անճշտությունները բազում են , դրանք չտեսնել ցանկացողները եւս:

33/ 74 ընտրատեղամասում, որտեղ անճշտություններ, ըստ նախնական տվայալների չեն եղել , վերահաշվարկի հենց սկզբից արդեն իսկ խախտում նկատվել է. փոքրիկ կտրվածքի փոխարեն մեծամասնականի ծրարներն ու քվեաթերթիկները ուղղակի պատառոտված էին , ինչն հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտչանը տեղամասային հանձնաժողովի անդամների սխալմունքը համարեց:

Գյումրի, «Ցայգ»