A
A
Գյումրի. 7 անձ՝ խարխուլ դոմիկում (տեսանյութ)
1988-ի երկրաշարժից անցել է 30 տարի, սակայն Գյումրիում շուրջ 2500 անօթևան ընտանիքներ շարունակում են բնակվել վաղուց շարքից դուրս եկած ժամանակավոր կոչվող կացարաններում: Այդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու որևէ ծրագիր դեռևս նախատեսված չէ և անհայտ է, թե քանի տարի ևս նրանք պետք է բնակվեն խոնավ վագոն-տնակներում: Տնակային ավաններ մեր կատարած այցելություններն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կան որևէ խրոնիկական հիվանդությամբ տառապող մարդիկ, ինչն անշուշտ նաև սոցիալական, բնակկոմունալ և կենցաղային անտանելի պայմանների ուղղակի հետևանքն է: «Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող տեսանյութը նման ճակատագիր ունեցող, 7անձով վաղուց շարքից դուրս եկած տնակում բնակվող ընտանիքի մասին է: «Շիրակ կենտրոն» ՀԿ