Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը գրեթե ամբողջությամբ հոսանքազրկվել էր. Ազատություն

Քաղաքականություն
adrbejan

Ադրբեջանը գրեթե ամբողջովին հոսանքազրկվել է, սակայն իշխանությունները հաղորդում են, որ հոսանքի մատակարարումը դանդաղ վերականգնվում է: Իշխանությունները որպես հոսանքազրկման պատճառ նշում են երկրի հյուսիսում գտնվող ջերմաէլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունը։ Նախագահի գրասենյակից հայտնել են, որ չափազանց տաք եղանակը բերել է օդափոխման համակարգերի լայն կիրառման, ինչը վթարի պատճառ է դարձել։ Հաղորդվում է, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն մի քանի ժամ կատարյալ մթության մեջ է եղել։ Վաղ առավոտյան վերականգնվել է հոսանքի մատակարարումը հիվանդանոցներում, ռազմական բազաներում, Բաքվի մետրոյում, օդանավակայանում և մի շարք այլ կառույցներում։