Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճոյտը» զանգել է և հայտնել, որ հարձակվել են գազալցակայանի վրա ու տարել գումար. shamshyan.com

Հասարակություն
hakob

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00։10-ի սահմաններում Արմավիրի մարզի Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 55-ամյա Հակոբ Հակոբյանը ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ հայտնել, որ Էջմիածին-Երեւան ավտոճանապարհի Նորակերտ գյուղի տարածքում գտնվող գազալցակայանի վրա հարձակում է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Հ. Հակոբյանը տեղեկացրել է նաեւ, որ հարձակվողը հարվածել է աշխատակցին, որը կորցրել է գիտակցությունը, որից հետո հարձակվողը գողացել է գումարը եւ դիմել փախուստի։