«Մեկ շիշ գինու ինքնարժեքը 2000 դրամ է, ոնց եղավ, որ դարձավ 80 000» (տեսանյութ)
Հռոմի պապի հավանած հայկական , ինչպես նաեւ մյուս գինիները համտեսելու համար երկար փնտրտուքներ պետք չեն։ «Վայոց ձորի գինու ուղի» կոչվող քարտեզը տանում է ուղիղ գինեգործների մոտ, նրանք էլ փորձում են զբոսաշրջիկներին դիմավորել յուրաքանչյուրն իրեն հատուկ ոճով։ Գինեգործական հինգ ընկերություններ են միացել «Գինու ուղի» նախագծին: Սա հնարավորություն է տալիս Վայոց ձոր այցելողներին քարտեզի միջոցով իմանալ գործարանների գտնվելու վայրը, ծանոթանալ մատուցվող գինիների տեսականիին, համտեսել դրանք հատուկ հյուրասրահներում , ցանկության դեպքում էլ մի քանի օր մնալ Արենիում ու վայելել գյուղական բարիքները: «Վայոց ձորի գինու ուղին» մշակվել է «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում։ Գրեթե բոլոր գինեգործները վստահեցրեցին մարզ եկողները համտեսում են միմիայն անարատ գինի, այն պատրաստվում է իրենց աճեցրած բարձրակարգ սեւ արենի եւ ոսկեհատ տեսակի խաղողից, գինու խմորման գործընթացն էլ ընթանում է բնական սառեցման եւ ոչ թե կոնցենտրատների միջոցով ։ «Տրինիտի կանյոն այգիներ » ընկերության ղեկավար Հովակիմ Սաղաթելյանը նշում է, որ իրենք փորձում են նաեւ խառնել արենի եւ ոսկեհատ տեսակի խաղողները ու գինի ստանալ: «Մենք երկու ուղղությամբ ենք աշխատում մեկը ավանդակայն գինեգործությունն է կարասների մեջ, մյուսը դասական՝ ՝ սառեցման ճանապարհով։ Առաջիննն ենք Վայոց ձորում, որ գնացինք օրգանիկ խաղողագործությանը, այսինք՝ առանց քիմիայի կիրառման»,- ասաց նա եւ հավատացրեց իր պատրաաստած «Է» գինին համտեսել է նույնիսկ Հռոմի պապը հավանել եւ խնդրել ուղարկել իրեն պատարագի համար։ «Գետնատուն» գինու գործարանն էլ, բացի այն, որ Գերմանիայում 2016 թվականին ցուցահանդես –մրցույթին արժանացել է ոսկե եւ արծաթե մեդալների, ծրագրում է Վայոց ձորում զարգացնել ագրոտուրիզմը , զբոսաշրջիկներին տանել որտեղ նրանք անձամբ կմասնակցեն բերքահավաքին: «Հիմա լայն թափով արտադրում ենք նաեւ մրգային բրենդիներ, որոնք միայն արտահանում ենք դեպի Ռուսաստան ու Եվրոպա» ,-ասաց գործարանի մենեջեր Նարինե Բաղդասարյանը. Մետաքսի ճանապարհին ընկած Հին կամրջի անունով է իր ընկերությունը կոչել է գործարար Արմեն Խալաթյանը: Ներկայացնելով իր գինու տեսակները՝ նա նշեց, որ պարտադիր է համարում գինու ճիշտ սպասք ունենալը։ «Նույն գինին տարբեր բաժակների մեջ կարող է ունենալ տարբեր համ ։Ավստրիական «Ռիդեն» կազմակերպությունից ձեռք բերեցինք հատուկ բաժակներ, որոնց տուփերում մակնշված է, որ այն արտադրվում է միայն Արենիի սեւ խաղողից պատրաստված գինիների համար»,- ասաց նա։ « Հին Արենի» գործարանում էլ արտադրում են սպիտակ, բաց վարդագույն եւ կարմիր գինիներ: Տնօրեն Վարդան Մկրտչյանը պատմեց վարդագույնի ստացման գաղտնիքը: «Արենի տեսակի սեւ խաղողից դուրս է գալիս սպիտակ հյութ։ Գունային պիգմետները գտնվում են կեղեւի վրա , դրա համար թողնում ենք մաճառի պրոցեսի մեջ 10-15 օր: Այդ ընթացքում էլ ստանում ենք «Ռոզե» տեսակի բաց վարդագույն գինին»,- ասաց նա: Վայոց ձորի ամենահին ընկերություններից մեկը «Արենի» գործարանն է: Այստեղ գինի արտադրոմ են 1994 թվականից տարեկան արտադրում ենք 2000-250 հազար շիշ, մոտ 40 տոկոսը արտահանում Ռուսաստան, Չինաստան: Տնօրեն Ռաֆայել Սիմոնյանին վրդովվեցնում է միայն այն, որ գինիները Հայաստանում վաճառվում են շատ բարձր գներով . «Գինին պետք է լինի եւ որակով, եւ մատչելի. Մեկ շիշ գինու ինքնարժեքը 2000 դրամ է, ոնց եղավ, որ դարձավ 80000» : Մանրամասները՝ տեսանյութում