Ո՞ր հարկերն են բարձրանում այս տարի․ նոր տարի, Երևանի տրանսպորտի նոր խնդիրներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹեմայի այս շաբաթվա թողարկմանը ներկայացրել ենք․
- Երևանի տրանսպորտի նոր խնդիրները,
- Նպաստների կարգը փոխվում է,
- Ստարտափներ ստեղծելու միջավայրը,
- Եվ 2025-ին հարկերի փոփոխվող չափերը
Երևանում տրանսպորտի խնդրի մասին
Տարեվերջին Երևանի ավագանին որոշել էր, որ մեկանգամյա տոմսերը պետք է օգտագործել մինչև երեք օրում, այլապես դրանք կորցնում են կենսունակությունը։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ասուլիս արեց ու ասաց, որ որոշումը տեխնիկական պատճառներ ունի։
Քաղաքապետարանի transport.yerevan.am կարելի է նաև ստուգել՝ արտոնություն, այսինքն զեղչ կունենաք, թե չէ։ Որոշակի սահմանափակումներ կան․ թոշակառուների դեպքում օգտվելու են Երևանում գրանցվածները, իսկ ուսանողների դեպքում՝ Երևանում սովորողները՝ անկախ գրանցումից։
Մինչ այդ կլինեն նաև դեպքեր, երբ վալիդատորները չեն աշխատի, տոմսերը չեն ճանաչի, մարդիկ էլ կերթևեկեն առանց տոմսերի։ Գրիգորյանի խոսքով՝ գիտեն, որ այդպիսի դեպքերում տուգանքի հարց է առաջանալու, բայց այդ քայլին դեռ չեն գնում։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լուրերի մասին
Թոշակառուների բանկային քարտերին հետվճարի համակարգի ժամկետը երկարացվել է մինչև այս տարվա վերջ։ Կառավարության որոշման քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ սրանով փաստացի բարձրացվում է թոշակը, քանի որ թոշակառուները միջինում 4000 դրամ հետվճար են ստանում ամեն ամիս։
Կառավարությունը փոխում է նպաստների համակարգը։ Հիմնական կետերից մեկն այն է, որ նպաստ ստացողներին առաջարկվելու է աշխատանք, և եթե վեց ամիս շարունակ այդ մարդիկ չընդունեն աշխատանքների առաջարկները, ապա նրանց նպաստը կտրվելու է։ Փաշինյանը սրա վերաբերյալ ասել է, որ աղքատությունը լինելու է ընտրություն, իրենք տալու են աղքատությունը աշխատանքով հաղթահարելու հնարավորություն։ Սոցիալական հարցերի նախարարն էլ նշել է, որ եթե նպաստառուն աշխատանքի ընդունվի, նրա նպաստը միանգամից չեն կտրելու, դեռ մեկ տարի շարունակելու են վճարել։
Մյուս լուրերը դիտեք տեսանյութում։
Ստարտաների մասին
Հայաստանում նորարարական ոլորտի զարգացման համար առկա միջավայրն են հետազոտել Ամբերդ վերլուծական կենտրոնում։ Հետազոտական խմբի ղեկավար Սուրեն Պարսյանը ներկայացնում է՝ ինչ են պարզել, իսկ հետազոտության ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ։
Վերլուծությունը դիտեք տեսանյութում։
Հարկերի բարձրացման մասին
2025 թվականի մեկնարկը հարկային բավական լուրջ փոփոխություններ է բերել։ Իշխանության ջանքերով որոշ դեպքերում հարկերի չափը նվազել է, ավելի շատ դեպքերում՝ բարձրացել։
Շրջանառության հարկը գրեթե բոլորի համար բարձրանում է։ Նախկինում եղած 5% հիմնական տոկոսադրույքի փոխարեն շրջանառության հարկով աշխատող կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները վճարելու են 10 տոկոս։ Այս կարգն արդեն ուժի մեջ է, գործում է հունվարից։
Բարձրանում է նաև գույքահարկը։ Սրա մասին որոշումն ընդունվել էր դեռ 2020 թվականին։ Այստեղ հաշվարկը մեկ թվով չի արտահայտվում։ Ավելի հեշտ կլինի իմանալ, որ նախորդ տարվա համեմատ 2025-ին գույքահարկը թանկանալու է 1,5 անգամ։ Թանկ տների համար սեփականատերերը վճարելու են հարյուր հազարավոր դրամներ։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Ա1+-ի Թեման նորից եթերում կլինի հաջորդ շաբաթ՝ ներկայացնելու տնտեսական ու սոցիալական անցուդարձը։ Գրեք մեզ, եթե կուզեք փողի այս կամ այն Թեման տեսնել մեր եթերում։