Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Բարով մաշի. Վահրամ Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
vahram

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի առիթ այս պահին չի տեսնում։ «Քաղաքական դաշտում քայլերը միշտ ունենում են որոշակի ռիսկայնություն, իսկ այսօր ռիսկային չէ՞ այն քայլը, որ ինքը այս շարժումը կատարեց։ Դա ավելի ռիսկային էր, և ընդհանրապես արդյունքի հասնելու համար միշտ պետք է ռիսկայնությունից չխուսափել։ Մենք հիմա նման որոշում չունենք, բայց ինձ թվում է իմաստ էլ չունի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետև նա աշխատում է ու իր աշխատանքով պետք է ամեն ինչ ապացուցի ու իր հրաժարականը չեմ կարծում, որ ԱԺ արձակման առիթ է։ Առայժմ նրան խանգարող որևէ հանգամանք չկա։ Մենք աջակցում ենք և պետք է աջակցենք կառավարության ծրագրերին։ Մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա»։ Քաղաքական զարգացումների հետ Սահմանադրության փոփոխությունների կարիք նույնպես զգացվում է, բայց դեռ պետք է հստակեցնել, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ, ասում է  Վահրամ Բաղդասարյանը: Ըստ նրա, առայժմ չկա այդ փաստաթուղթը, այլ կան միայն բանավոր հայտարարություններ: «Երբ կլինի գրավոր առաջարկություն, մենք կքննարկենք և քաղաքական որոշման արդյունքը կտեղեկացնենք»։ Արդյո՞ք ՀՀԿ-ն վատ չի զգում, որ «Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրությունը» հիմա բաժին է հասել Նիկոլ Փաշինյանին,  Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց: «Բարով մաշի»։