Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ըմբիշները երկու ոսկե մեդալ նվաճեցին Վարշավայում

Սպորտ
a1borba

Լեհաստանում անկացվող ըմբշամարտի միջազգային խաշոր մրցաշարում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականն մրցումային երկրորդ օրը երկու ոսկե մեդալ նվաճեց: 55 կգ քաշային կարգում հաղթանակ տարավ Նորայր Հակոբյանը, որը եզրափակիչ գոտեմարտում 10:2 հաշվով հաղթեց բուլղարացի Նեդյալկո Պետրովին հետ։ 63 կգ քաշում գերազանց հանդես եկավ Սլավիկ Սարգսյանը, որը վերջին գոտեմարտում 4:0 հաշվով պարտության մատնեց Նիկոլայ Վիչեւին (Բուլղարիա) եւ երկրորդ ոսկին բերեց մեր թիմին։ Իսկ ահա օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում չներկայացավ բրոնզե մեդալի համար Նիկոլոս Կախելաշվիլիի հետ (Իտալիա) մենամարտին եւ տեխնիկական պարտություն ստացավ: Նույն քաշային կարգում Արթուր Շահինյանը սփոփիչ գոտեմարտում պարտվեց թուրք Սուլեյման Էբրային եւ նույնպես չկարողացավ հասնել բրոնզե մեդալին։ Այսօր կայացել են նախնական գոտեմարտերը մյուս քաշային կարգերում: Մերոնցից եզրափակիչ են մտել 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը, 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 77կգ քաշայիններ Արսեն Ջուլֆալակյանն ու Կարապետ Չալյանը: Վերջին մենամարտը կլինի Հայաստանի առաջնության եւ Կիեւի մրցաշարի եզրափակիչների շարունակությունը: Նախորդ երկուսում հաղթանակ է տարել Կարապետ Չալյանը: 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը կպայքարի 3-րդ տեղի համար: