A
A
Մասիսի քաղաքապետն ազատ արձակվեց (տեսանյութ)
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Այդ մասին Ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց ընթացքում բռնություն գործադրելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության համար։ Դատարանը մեկ անգամ մերժել էր գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը։