Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիա փողոցների հետիոտնային անցումում

Պաշտոնական
police-2

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 25-ից Երևան քաղաքի Կիևյան («SAS» սուպերմարկետի մոտ) և Սեբաստիայի («Մալաթիա Մոլ»-ի մոտ) փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Կիևյան և Սեբաստիայի փողոցների նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:   ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ