A
A
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերից երկուսը՝ ոչ աշխատանքային
Ազգային Ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տոների և հիշատակման օրերի մասին» ՀՀ օրենքում լրացումը, որով հնարավորություն տրվեց կառավարությանը՝ ոչ աշխատանքային օրերի փոփոխություններ կատարել և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ հոկտեմբերի 11-12-ը հայտարարելոչ աշխատանքային օրեր։ Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ օրինագիծն ընդունվել էր այսօր առավոտյան։ Նշված հարցով հիմնական զեկուցողն էր արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը։