Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արագածը» եւ «Էրեբունին» հաղթանակով մեկնարկեցին բասկետբոլի Ա լիգայի նոր առաջնությունը

Սպորտ
sport-basketbol

Բասկետբոլի Ա լիգայի 2018/19թթ առաջնությունում կայացել են 1-ին տուրի առաջին երկու հանիպումները: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառակությունը, բացման խաղում «Արագածը» սեփական հարկի տակ 81:73 հաշվով առավելության է հասել «Արթիկ-Ման Հոլդինգի» նկատմամբ: Այդ խաղում արդյունավետությամբ աչքի ընկան երեք բասկետբոլիստ՝ դաշտի տերերից Ֆիլիպ Կոնտեն և Դեշան Պարսոնսը, հյուրերից՝ Ռեյդ Ջոզեֆը, որոնք վաստակեցին 22-ական միավոր: Այսօր կայացած երկրորդ խաղում «Ուրարտու Վիվարոն» իր հարկի տակ պարտություն կրեց «Էրեբունի Սեդարսից»՝ 59:70: Այդ հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ակեմ Էչոլսը («Էրեբունի Սեդարս»), ով միայնակ վաստակեց 26 միավոր: Առաջին տուրը կավարտվի այսօր կայանալիք ՖԻՄԱ - «Արցախ» հանդիպումով: