Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը ԼԳԲՏ  քրիստոնյաների ֆորումի հետ կապ չունի. «Նոր սերունդ»

Պաշտոնական
lgbt

Հաշվի առնելով վերջին օրերին համացանցում լայն տարածում գտած ԼԳԲՏ  քրիստոնյաների ֆորումի վերաբերյալ քննարկումները, խտրական, զրպարտող և վիրավորանք պարունակող կոչերը, խեղաթյուրված տեղեկատվությունը, 2018թ-ի հոկտեմբերի 5-ին անցկացված և առաջիկայում նախատեսվող բողոքի ակցիաներն ընդդեմ ԼԳԲՏ  քրիստոնյաների ֆորումի, ինչպես նաև այդ բողոքի ակցիայի ակտիվիստների կողմից մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՔՀԿ-ների և իրավապաշտպանների, մասնավորապես «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նկատմամբ ատելության կոչերը՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

  • ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս վարչապես Նիկոլ Փաշինյանի, չունի որևէ առնչություն ԼԳԲՏ  քրիստոնյաների ֆորումի կազմակերպման, հյուրընկալման կամ ֆինանսավորման հետ,
  • ԼԳԲՏ  քրիստոնյաների ֆորումը չունի քաղաքական ենթատեքստ․այն չի հետապնդում որևէ իրավական ակտի ընդունման կամ գործող իրավական ակտերի փոփոխման նպատակ,
  • ԼԳԲՏ  քրիստոնյաների ֆորումը անցկացվելու է կոնֆերանսի ձևաչափով․ չեն իրականացվելու քայլերթեր, մասսայական հանրային միջոցառումներ կամ շրջայցեր Երևանում և ՀՀ մարզերում,
  • ԼԳԲՏ  քրիստոնյաների ֆորումը չի ենթադրում և չի նախատեսում Աստվածաշնչի խմբագրում,
  • «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն չի հանդիսանում ԼԳԲՏ  քրիստոնյաների ֆորումի կազմակերպիչ․այն միայն տեխնիկական աջակցություն է ցուցաբերում՝ ֆորումի անցկացման համար։
  • «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ողջունում է ցանկացած քաղաքացիական ակտիվություն, եթե այն իրականացվում է օրենքի շրջանակներում և չի ոտնահարում այլոց իրավունքները։
ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀՀ Կառավարությանը․
  • Հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ կամ պարզաբանմամբ՝ ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումին ՀՀ Կառավարության առնչության բացակայության մասին,
  • Ներկայացնել դիրքորոշում ՀՀ-ում ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրների և նրանց նկատմամբ դրսևորվող խտրականության կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։
  ՀՀ Ոստիկանությանը․
  • Մինչ Ֆորումի անցկացումը և Ֆորումի ընթացքում վերահսկողություն իրականացնել սոցիալական ցանցերում հնչող ատելության կոչերի և սպառնալիքների նկատմամբ, որոնք իրենց մեջ պարունակում են հանցագործության տարրեր,
  • Ուսումնասիրել և պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր իրենց գործողություններով և կոչերով հրահրում են բռնություն և դրդում ատելության հիմքով հանցագործությունների,
  • Ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ՝ մինչև Ֆորումը և Ֆորումի ընթացքում հնարավոր բախումները կանխելու ուղղությամբ,
ԶԼՄ-ներին․
  • Զերծ մնալ մարդու պատիվն, արժանապատվությունն ու բարի համբավը ոտնահարող, վիրավորանք և զրպարտություն պարունակող նյութերի կազմումից ու տարածումից,
  • Զերծ մնալ ոչ հավաստի կամ կեղծ, անհայտ և կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկատվության տարածումից։
Ընդդեմ ԼԳԲՏ Ֆորումի ակցիայի մասնակիցներին
  • Իրացնել հավաքների ազատության իրավունքը՝ ՀՀ և միջազգային իրավական ակտերին համապատասխան,
  • Սեփական ելույթներում և քարոզարշավներում զերծ մնալ մարդու պատիվն, արժանապատվությունն ու բարի համբավը ոտնահարող, վիրավորանք և զրպարտություն տարածող, բռնություն և ատելության հիմքով հանցագործություններ հրահրող արտահայտություններից և գործողություններից։
ՀՀ հասարակությանը
  • Չտրվել վերջին շրջանում լայն տարածում գտած քաղաքական շահարկումներին և  սադրանքներին, որոնք հիմնականում միտված են հասարակության պառակտմանը։
  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ