A
A
Բացվեցին Անիի համայնքապետարանի փակ դռները (տեսանյութ)
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում շուրջ երկու ամիս է՝ բողոքի ակցիա է իրականացվում՝ համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով: Բնակիչներին հանդարտեցնելու և համայնքում հանդուրժողական մթնոլորտ ձևավորելու համար համայնքում էր պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Վերջինս հանդիպել է ինչպես համայնքապետի, այնպես էլ բողոքի ակցիա իրականացնող բնակիչների հետ: Արդյունքում որոշվել է՝ երկուշաբթի օրվանից համայնքապետարանում անցկացնել ուսումնասիրություններ : Արդյունքները կհրապարակվեն պետական վերահսկողության ծառայության կողմից: Ավելին՝ Ցայգ ՀԸ տեսանյութում