Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը չի կարող ԵԱՏՄ-ին անդամակցել. ՀՀ ԱԳՆ խոսնակ (տեսանյութ)

Քաղաքականություն
anna-naxdalyan

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը հաստատվել է, և այս օպերատիվ կապն ուղղված է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդմանն ու ձևավորմանը»,- լրագրողների ետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Անդրադառնալով  հարցին, թե երեկ պաշտպանության բանակի զինվորի վիրավորվելու դեպքի հետ կապված կիրառվե՞լ է օպերատիվ կապը, Նաղդալյանը պատասխանեց. «Կապը հաստատվել է ոչ թե հանրային հայտարարության համար. դա իսկապես գործող կապ է»:  «Եթե Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության հարցը դրվի օրակարգ, Հայաստանն իր անդամակցությունից բխող ողջ գործիքակազմով կձեռնարկի համապատասխան քայլեր»,- ասաց Նաղդալյանն՝ անդրադառնալով Հայաստանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակում ՌԴ նախագահի  խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությանը, թե Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է։ Մամուլի խոսնակը նշեց, որ ԵԱՏՄ կոլեգիայի ներկայացուցիչն այդ մասով արդեն հայտարարություն է արել՝ ասելով, որ նման հարց օրակարգում չկա: «ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերում հստակորեն նշված է՝  անդամ կարող է դառնալ այն պետությունը, որը որևէ գործողություն չի արել  ի վնաս կառույցի և անդամ պետություններից որևէ մեկի»,- շեշտեց Աննա Նաղդալյանը: