Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Boeing 737 է կործանվել

Կարևոր լուրեր Հասարակություն
1-39

Հոկտեմբերի 29-ին աղետի Է ենթարկվել Lion Air ինդոնեզական ավիաընկերության ինքնաթիռը, որը Ջակարտայից մեկնել Էր Պանկալպինանգ:  Չվերթն իրականացնում Էր Boeing 737 MAX 8 ինքնաթիռը: Ըստ վերջին տվյալների՝ օդանավում եղել Է 188 մարդ, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամները: Ինքնաթիռը ռադարների Էկրաններից անհետացել Էր թռիչքից 13 րոպե անց:  Կործանված ինքնաթիռն արտադրվել է 2018 թվականին և ավիաընկերության օդանավերի պարկը համալրել օգոստոսի 15-ին: Օդանավի հրամանատարն է եղել Բհավյե Սունեյան, որը որպես օդաչու ունի 6.000 ժամ թռիչքի փորձ: