Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հորդորում ենք ձեռնպահ մնալ ճանապարհային նշանները վնասելուց. ՏԿՏՏՆ (տեսանյութ)

Պաշտոնական
1-41

Երևան-Սևան-Իջևան միջպետական (Մ-4) ավտոճանապարհի մի շարք հատվածներում հոկտեմբերի 17-ից մեկնարկած նորոգման աշխատանքները շարունակվում են։  Երթևեկության անվտանգությունն ապահովելու համար այդ հատվածներում տեղադրվել են ճանապարհային համապատասխան նշաններ և լուսային ու անդրադարձիչ համակարգեր։ Սակայն պարբերաբար արձանագրվում են դրանց գողանալու և վնասելու միջադեպեր։ Շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպությունը վերատեղադրում, լրացնում է դրանք, սակայն իրավիճակը նորից կրկնվում է։ Բնակչությանը և վարորդներին հորդորում ենք չպոկել, չտանել ճանապարհային  նշանները և լուսային անդրադարձիչները։ Դրանք տեղադրված են ճանապարհային  երթևեկության անվտանգության համար։ Դրանց բացակայությամբ կամ պակասով կարող է ստեղծվել վթարավտանգ իրավիճակ, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել  անդառնալի հետևանքների։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն