Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չարաշահումներ Վանաձորի 16-րդ դպրոցում

Պաշտոնական
44444444444444444477777777777

2018 թ. հոկտեմբերի 26-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել Վանաձորի 16-րդ դպրոցի մի խումբ ուսուցիչներ, որոնք դժգոհություններ ունեն դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանից:  Ուսուցիչները դժգոհությունները բանավոր ներկայացնելուց բացի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին են փոխանցել ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ավելի վաղ ուղղած՝ դպրոցի 12 աշխատակիցների գրությունը, որին, ուսուցիչների փոխանցմամբ, պատշաճ ընթացք չի տրվել:  Ավելին՝ դրանից հետո նրանց է այցելել դպրոցի խորհրդի նախագահ Աշոտ Պապանյանը և նրանց խոսքերով՝ «հարցաքննել» նախարարին ուղղված գրության շուրջ:  Ինչպես նախարարին ուղղված գրության մեջ, այնպես էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակում ուսուցիչները բողոքում են, որ տնօրեն Նաիրա Հարությունյանը կամայականություն ու բյուրոկրատական գործելաոճ է ցուցաբերում, ստեղծել է սպառնալիքի մթնոլորտ և նվաստացումների է ենթարկում ուսուցիչներին: Նրանք հայտնեցին, որ տնօրենը, իր խոսքով՝ վայելելով հենց նախարար Ա. Հարությունյանի հովանավորչությունը, վերջերս վերընտրվել է և շարունակում է նույն գործելաոճը. ստեղծել է յուրայինների շրջանակ և ըստ այդմ՝ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ: Դա դրսևորվում է ինչպես անհիմն նկատողություններով, այնպես էլ դասաբաշխմամբ:  Ուսուցիչները նշել են նաև տնօրենի թույլ տված չարաշահումները: