ԱՄՆ․ Դեմոկրատները մեծամասնություն են ստորին պալատում, Հանրապետականները՝ Սենատում
Նոյեմբերի 6-ին անցկացված ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքներով Ներկայացուցիչների պալատում վերահսկողությունն անցնում է Դեմոկրատական կուսակցությանը, իսկ հանրապետականները պահպանում են վերահսկողությունը Սենատում։ Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կարող են ստանալ 238 տեղ, իսկ հանրապետականները՝ 197: Այսպիսով դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կզբաղեցնեն խոսնակի պաշտոնն, ինչպես նաեւ կգլխավորեն բոլոր կոմիտեները: Հանրապետական կուսակցությունը պահպանել Է մեծամասնությունն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում: CNN հեռուստաալիքի տվյալներով՝ այդ կուսակցությունից սենատոր Թեդ Քրուզը հաղթանակ Է տարել Տեխասի նահանգում, ինչը հանրապետականների համար երաշխավորել Է Սենատի նկատմամբ վերահսկողությունը: ԱՄՆ նախագահ Թրամփը դրական է գնահատել ընտրության արդյունքները։