Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում բացվեց առաջին Սմարթ այգին (տեսանյութ)

Բիզնես
Region-Capture-10

Նոյեմբերի 7-ին Էրեբունի ամրոցի հարակից տարածքում տեղի ունեցավ առաջին սմարթ այգու պաշտոնական բացումը: Այն յուրահատուկ նվեր է հարազատ քաղաքին Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ: Կառուցված է Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանների հիմնած «Վահագն Բադալյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Հիմնովին վերափոխված մոտ 1 հեկտար տարածքն ամբողջովին կանաչապատվել է, Արհեստական ջրավազանները և նրանց միացնող փոքրիկ գետակը լրացնում են այգու գեղագիտական տեսքը: Գեղեցիկ ճեմուղիները, հարմարավետ նստարանները, փոքրիկների համար խաղահրապարակը՝  շախմատով և սքեյթբորդի թեք հարթակներով, ինչպես նաև տարաբնույթ միջոցառումների համար կառուցված մեծ բեմը՝ հաճելի մթնոլորտ կապահովեն այգու այցելուների համար: Երեկոյան ժամերին այգին լուսավորում են «խելացի» լամպերը, որոնք սնուցվում են արևի էներգիայով և փոխում ուժգնությունը՝ զբոսանքի դուրս ելած մարդկանց մոտենալուն պես: Տարածքում գործում է անվճար Wi-Fi, ինչպես նաև՝ լիցքավորիչներ, որոնք, ի դեպ, նույնպես սնուցվում են արևային էներգիայով: Նոր ժամանակներին համահունչ, բայց ամբողջովին պատմական շունչ ունեցող սմարթ այգին պատրաստ է դիմավորելու իր այցելուներին: