A
A
Բերդավանցիները երթով շարժվում են դեպի կառավարության շենք
Բերդավանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ԵՊՀ շենքի առջև։ Նրանք պահանջում են, որ պետությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի Ադրբեջանում գերեվարված իրենց համագյուղացի Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ։ Ակցիայի մասնակիցների թվում է նաև Ղազարյանի ազգակից Խորեն Ասլանյանը։ Նա տեղեկացրեց, որ ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են դեպի կառավարության շենք.իրենք նամակ ունեն, որ պետք է փոխանցեն կառավարությանը։