Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ն աջակցում է քաղհասարակությանը

Հասարակություն
svitalski-1

Եվրոպական միությունը հատկացնում է 850,000 եվրո աջակցություն Հայաստանում քաղհասարակության երեք նոր ծրագրի ընտրությունների նախապատրաստման և մոնիթորինգի համար:  Ծրագրերը ֆինանսավորվում են Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական նախաձեռնության Հայաստանի համար նախատեսված բյուջեից:  Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր   Օքսիջեն հիմնադրամի, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և ընտրությունների դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի ներկայացուցիչների հետ ստորագրեց համաձայնագրերը։ «Այս ծրագրերը օգնելու են ընտրությունների  ողջ գործընթացը մոնտիթորինգի ենթարկել, քարոզարշավի ընթացքից մինչև լրատվամիջոցների աշխատանքը»- նշեց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: