A
A
Հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ և թուլակամ իշխանությունը չէ. Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում ելույթի ժամանակ անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե իբր Փաշինյանին դեկտեմբերի 9-ին անակնկալ է սպասվում: «Ես գիտեմ ինչ անակնկալ է սպասվում, դեկտեմբերի 9-ին պարզվելու է, որ նույնիսկ իրենց տանեցիներն իրենց օգտին չեն քվեարկել»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև այն քաղաքական ուժերի հայտարարությանը, թե այս խորհրդարանը կարճ կյանք պետք է ունենա: «Դուք իրո՞ք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի կյանքի չափը: Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ և թուլակամ իշխանությունը չէ»,- շեշտել է Փաշինյանը: