Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն անգամ դուրս գալ հոխորտալ՝ քեզ կդատեմ, կփռեմ ասֆալտին, սա բոստան չի. ԲՀԿ թեկնածու (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitltteed

Քարոզարշավը մսուր մանկապարտեզի տպավորություն է թողնում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Վարուժան Բաբաջանյանը: «Մենք ցուցակներում ունենք պատահականորեն հայտնված եւ քաղաքականության հետ կապ չունեցող մարդկանց: Շատ տխուր եւ անորակ քարոզարշավ է»: Վարչական ռեսուրսի օգտագործման հրահանգ վերեւից չեմ տեսնում, նշում է պատգամավորի թեկնածուն: «Տասովչիկների, համայնքապետերի լծակների օգտագործումը ոչ թե կառավարության հրահանգն է, այլ թեկնածուները իշխանության անունից մոտենում են, ձայն խնդրում կամ ասում են՝ մեզ ընտրեք, որ հետո ձեր երեխաներին մի տեղ պաշտոնի կտեղավորենք: Դա իներցիոն գործընթաց է, բայց վերեւից հրաման չեմ տեսնում»,-ասաց նա:  Պատգամավորի թեկնածուն դիմում է Նիկոլ Փաշինյանին. «Ես չեմ հասկանում, թե ամեն անգամ Նիկոլ Փաշինյանն ինչու՞ է այդպես վրդովվում, սկսում գոռգոռալ: Ի վերջո դու պետության ղեկավար ես, ամեն անգամ դուրս գալ հոխորտալ՝ քեզ կդատեմ, կփռեմ ասֆալտին, սա բոստան չի: Ես սրտացավորեն եմ ասում, նա խորհրդականներ չունի՞: Նա պետք է լինի պետության սթափության երաշխավորը: