Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Ժողովրդի թիկունքում որևէ գործարք չենք կնքելու. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Nikol

Նիկոլ Փաշինյանը Արարատ քաղաքում հանդիպման ժամանակ նշեց, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը մեղադրվում է 14 միլիոնի կաշառք ստանալու մեջ։ Նա ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում լինելու է հետևողական։  «Բացառված է, որ մենք ժողովրդի թիկունքում գործարքներ կնքենք։ Վարչապետի իմ կաբինետի ողջ աշխատանքը ուղիղ եթերում չի լինի։ Բայց թալանված գումարները կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու։ Ես երաշխավորում եմ, որ դատական համակարգը գործում է կառավարությունից անկախ։ Բայց կա՞ն երաշխիքներ, որ նրանք նախկին տերերից էլ անկախ են գործում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Իմ վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարեց, որ 11 հա տարածք է գրավել մեզանից։ Վստահ եմ, որ արարատցիներդ գիտեք, որ դա սուտ էր, որ շարունակելու ենք վստահորեն կատարել սահմանի պահպանությունը։ Ինչպես ՀՀ զինված ուժերը տիրապետում էին ռազմավարական նախաձեռնությանը, այնպես էլ այսօր են տիրապետում։ Անձամբ եղել եմ նախիջևանի հետ սահմանահատվածում և կարող եմ երաշխավորել, որ մերոնք տիրապետում են իրավիճակին»,- հայտարարեց Փաշինյանն ու իր կոչով ներկաները ծափահարեցին սահմանապահներին։  «Ես կոչ եմ անումչհավատալ այն էժան հայտարարություններին, որ ոմանք անում են դիվիդենտներ շահելու համար։ Չի կարելի նեղ քաղաքական շահերի համար սուտը տարածել և հարվածել ազգային անվտանգությանը։ Ոմանք ուզում են մեզ մեղադրել Արցախի դեմ դավադրություններում ներգրավված լինելու մեջ։ Այդ մարդիկ պետք է պատասխան տան համապատասխան մարմինների առաջ և ժողովրդի առաջ։ Հեղափոխությունն արել է ժողովուրդը և կառավարությանը դավադրության մեջ մեղադրողը մեղադրում է ժողովրդին։ Ես կրկնում եմ՝ Արցախի հարցը լուծող-չլուծողը ժողովուրդն է»,- նշեց Փաշինյանը։ Այսօր «Իմ քայլը» դաշինքը հահդիպումներ կունենա նաև Վեդիում, Արտաշատում, Մասիսում։