A
A
ԲՀԿ-ի պաստառները պատռել են (տեսանյութ)
ԲՀԿ ռեյտինգային թեկնածու Հռիփսիմե Առաքելյանն ահազանգում է՝ իրենց կուսակցության պաստառները Նոր Նորքի 9-րդ զանգվածում ամբողջությամբ պատռված են եղել եւ փակցված են եղել այլ պաստառներ: «Փաստը շատ տխուր է, որովհետեւ առողջ մրցապայքարով պետք է գնանք ընտրության եւ մեկ պաստառը պոկելով եւ մյուսը փակցնելով չէ, որ խնդիրները լուծվում են: Կոչ եմ անում՝ զերծ մնան այս ճղճիմ, մանր դրսեւորումներից»,-ասում է նա: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության պատգամավորի թեկնածու Լեւոն Շիրինյանի գնահատմամբ Հայաստանում ներդրումների վերաբերյալ տեռոր կա: «Եթե երկրում օլիգարխիկ համակարգը քանդեք, ապա հնարավոր է ներդրումների կարիք ընդհանրապես չլինի: Իրավական պետության դեպքում պետք չէ սպասել ներդրումների: Իրականությունը պետք է մաքրել, վերադարձնել փողերը»: