Ընտրությունից 6 օր առաջ. Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 30 վայրկյանի հեղափոխության բանաձևը (տեսանյութ)
Դեկտեմբերի 9-ի ընտրությանը մնացել է 6 օր։ Ինչո՞ւ էր 2017-ի ընտրությունից 6 օր առաջ Հրանտ Բագրատյանը կարծում, որ ռեյտինգային ընտրակարգը տհաճ անակնկալ է մատուցելու Ծառուկյանին։ 2017-ի քվեարկությունից 6 օր առաջ ո՞վ էր ընտրողներին ներկայացնում կաշառարարներին խաբելու տեսությունը։ Խոստումները կատարելու ի՞նչ երաշխիք էր տալիս ընտրողներին Կարեն Կարապետյանը 2017-ի քվեարկությունից 6 օր առաջ։ Ինչպե՞ս էր 2012-ի քվեարկությունից 6 օր առաջ Նիկոլ Փաշինյանը պատկերացնում 30 վայրկյանի հեղափոխությունը։ Որտե՞ղ հանդիպեցին 2012-ի ընտրությունից 6 օր առաջ «Ի պաշտպանություն Թեղուտի» նախաձեռնությունն ու Սերժ Սարգսյանի աջակիցները։ Ո՞ր հայտնի գործիչները կալանավորվեցին 2007-ի քվեարկությունից 6 օր առաջ։ 2003-ի քվեարկությունից 6 օր առաջ ո՞ր մարզում համոզվեց Ստեփան Դեմիրճյանը, որ ժողովրդի ոգին աննկուն է։ Ո՞ւմ էր մեղադրում Կարեն Դեմիրճյանը 1999-ի քվեարկությունից 6 օր առաջ ժողովրդի վատ կյանքի համար։ 1995-ի քվեարկությունից 6 օր առաջ ո՞վ գաղտնազերծեց, որ հրամայված է մինչ քվեարկության ավարտը տուն չթողնել զորացրված զինծառայողներին։ Բոլոր հարցերի պատասխաններն առաջարկվող տեսանյութում։ Թարմացնենք մեր հիշողությունը, փորձենք ճիշտ պատասխանել վիկտորինայի հարցերին։