Ընտրությունից 2 օր առաջ. Հարձակում «Ելք»-ի ընտրական շտաբի վրա, հրդեհ և պայթյուն Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Դեկտեմբերի 9-ի ընտրությանը մնացել է 2 օր։ Ո՞վ հարձակվեց «Ելք»-ի շտաբի վրա 2017-ի քվեարկությունից 2 օր առաջ։ Ինչո՞ւ 2017-ի նախընտրական քարոզչությունը Նիկոլ Փաշինյանն ամփոփեց «Ա1+»-ի տաղավարում։ Իսկ ինչո՞ւ էր Լևոն Զուրաբյանը քաղաքական մրցակիցների նախընտրական խոստումները համեմատում հազար ու մի գիշերվա հեքիաթների հետ։ Ինչո՞ւ պայթեցին փուչիկները 2012-ի քարոզչության վերջին օրը ՀՀԿ հանրահավաքի ժամանակ։ Ինչպե՞ս ձևակերպեց նոր խորհրդարանի տեսլականը Ռոբերտ Քոչարյանը 2007-ի քվեարկությունից 2 օր առաջ։ Ո՞վ էր 2003-ի քարոզչության վերջին օրը մասնակցում վերջին զանգի միջոցառումներին։ Ո՞ւմ ընտրական շտաբը հրկիզվեց 1999-ի ընտրությունից 2 օր առաջ։ Ինչո՞ւ էր 1995-ի քվեարկությունից 2 օր առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում, որ ով դեմ է Սահմանադրությանը, խորհրդարանում տեղ չունի։ Բոլոր հարցերի պատասխաններն առաջարկվող տեսանյութում։ Թարմացնենք մեր հիշողությունը, փորձենք ճիշտ պատասխանել վիկտորինայի հարցերին։