A
A
Սիրիայից զորքերի դուրս բերումը ճիշտ քայլ է. Լավրով (տեսանյութ)
Այս կամ այն երկրի տարածքում ապօրինաբար գտնվող զորքերի դուրս բերումն արդեն քայլ է ճիշտ ուղղությամբ. այսպես է գնահատել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ նախագահի որոշումը, որի համաձայն ամերիկյան զորքերը դուրս են բերվում Սիրիայից։ «Ուրիշ բան, որ չպարզաբանված հարցեր կան, թե ինչքանով է համաձայնեցված այս նախաձեռնությունը, եւ ինչպես կիրականացվի կամ կիրականացվի ընդհանրապես»,- ասել է նա՝ ընդգծելով, որ կսպասի, թե ինչ զարգացումներ կհաջորդեն Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հարց է տրվել Պաղեստինի գործընկերոջ հետ մամլո ասուլիսի ժամանակ։