A
A
Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր․ Մակրոն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԷմանուել Մակրոնի ելույթը․
«Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են որպես մրցանակ՝ միմյանց դեմ հանելով տեղի ազգերին։
Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև։
Շատերը երկար ժամանակ մտածում էին, որ Հայաստանի ճակատագիրը միայն հնարավոր է Ռուսաստանի հովանու ներքո։ 2020թ․ պատերազմը, այն, ինչ դուք ապրեցիք, տեսանք, որ դա այն հովանավորչությունը չէ, ինչպես շատերը պատկերացնում էին, տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին։
Շատերին թվում էր, թե Հարավային Կովկասը կարծես պետք է միշտ պաշտպանվի ինչ-որ մեկի կողմից։
Հայաստանի պահը եկավ ապացուցելու, որ խաղաղությունը, որ դուք ընտրել եք, իրատեսական է և որ բարգավաճությունը հնարավոր է առանց կայսրությունների միջամտության»։