Պատգամավորները հո իմ աշխատողնե՞րը չեն. Արարատ Միրզոյան (տեսանյութ)
«Այո, որոշ պատգամավորներ, մեքենաներով էին մտնում ԱԺ բակ, որոշ պատգամավորներ՝ ոչ: Որոշ պատգամավորներ երեք սենյականոց սենյակներում էին աշխատում, որոշները՝ ոչ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Արարատ Միրզոյանը խմբակցության կազմում արդեն հասցրել է քննարկում ունենալ եւ շուտով կլինի ձեռնարկ, որտեղ թղթին գրված կլինի, որ օրինակ, ԱԺ պատգամավորը պետք է ունենա 8 քմ տարածքով սենյակ, ֆրակցիայի ղեկավարը՝ այսպիսի սենյակ: «Եթե հանգստի սենյակ մեկին հասնում է, բոլորը պետք է ունենան»,- ասում է նա: Հարցին, թե ինչպե՞ս է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին բերելու ԱԺ եւ ինչպես է վերաբերվում պատգամավորների բացակայություններին, Արարատ Միրզոյանն ասաց. «Պատգամավորները հո իմ աշխատողները չեն: Սա տարբերվող հիմնարկ է: Այստեղ պատգամավորներին գործուղել են մարդիկ՝ իրենց քվեով: Եվ այդ պատգամավորներն իրենք պետք է հարգանք դրսեւորեն այս ինստիտուտի ու իրենց ստացած քվեի նկատմամբ: Բոլոր պատգամավորներն անխտիր պետք է ունենան այն հաճախելիությունը, որը սահմանված է օրենքով»: Արարատ Միրզոյանը նաեւ նշեց, որ ծառայողական մեքենան չի փոխել, իսկ աշխատասենյակը պատրաստվում է վերանորոգել: