Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-10-03_20-31-39
A A
Պաշտոնական

Արարատի պարեկները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդին

Հոկտեմբերի 1-ին Մասիսում ծառայություն իրականացնող պարեկները ստացել են տեղեկություն, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը մեկնարկային ատրճանակից կրակոցներ է արձակել։

Ժամը 13․30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պարեկները կանգնեցրել են հիշյալ մեքենան։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով վարորդը ձերբակալվել ու ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

Մասիս քաղաքի բնակիչ 21-ամյա վարորդն ընդունել է, որ ինքն է կրակել մեկնարկային ատրճանակով, որը մեքենայի մեջ է։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով։ Հանգամանքները պարզվում են։