Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին

Քաղաքականություն
sasna-crer

 Հարգելի պարոն Փաշինյան Շնորհավորում ենք Ձեզ՝ տասնամյակների ընդմիջումից հետո առաջին անգամ ազատ ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու առթիվ։ Մեր ժողովուրդը մեծ հույսով ու հավատով արմատական փոփոխություններ է ակնկալում կյանքի բոլոր ոլորտներում։ Մաղթում ենք Ձեզ արգասաբեր աշխատանք և հավաստիացնում, որ Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը պատրաստ է այդ գործում իր ներբերումն ունենալու թե հնարավոր մասնակցության և թե կառուցողական քննադատության միջոցով։ Բարի երթ